Թուրքական «Հայաթասպորի» եւ Գանայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Կրիստիան Ատսուին Թուրքիայում երկրաշարժից 11 օր հետո մահացած են գտել փլատակներում։
Այդ մասին թվիթերյան գրառումով հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրատ Ուզունմեհմետը։ Անգլիական Պրեմիեր լիգան ցավակցել է Ատսուի ընտանիքին եւ ընկերներին։
31-ամյա ֆուտբոլիստն անցած տարի էր տեղափոխվել «Հայաթասպոր»։ Ակումբային կարիերայում նա հանդես է եկել նաեւ «Պորտուում», «Չելսիում», «Վիտեսում», «Էվերտոնում», «Բորնմուտում», «Մալագայում», «Նյուքասլում» եւ «Ալ Ռայեդում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում