21:31  ,  17 փետրվարի, 2023

Ռոտերդամ․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Դանիիլ Մեդվեդեւը կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որը 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչին։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում