21:17  ,  13 փետրվարի, 2023

«Արարատ-Արմենիային» հաղթանակ բերեց թիմի նորեկի գոլը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Դուբայում տեղի ունեցած ընկերական խաղում հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների «Էմիրեյթսի» հետ եւ առավելության հասավ 1:0 հաշվով։ Միակ գոլը խփեց թիմի նորեկ, 27-ամյա կոլումբացի պաշտպան Կառլոս Պերեսը։

ԱՄԷ-ում անցկացրած նախորդ երկու ընկերական հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 1:1 հաշվով էր խաղացել  Ռուսաստանի չեմպիոն եւ ընթացիկ առաջնության առաջատար «Զենիթի» եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հետ։

«Արարատ-Արմենիան» ԱՄԷ-ում հավաքը կավարտի փետրվարի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով