22:57  ,  11 փետրվարի, 2023

«Ռոման» չհաղթեց «Լեչեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Լեչեին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Արդեն 7-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ռոմայի» բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը։ Հռոմեական թիմին պարտությունից փրկեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի գոլը 11-մետրանոցից։

«Ռոման» 41 միավորով երրորդն է, նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանը»։ «Լեչեն» 14-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լեչե» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոժեր Իբանիես, 7, ինքնագոլ - Պաուլո Դիբալա, 17, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում