10:58  ,  7 փետրվարի, 2023

«Ռոման» քննարկում է Իսկոյի հետ պայմանագիր կնքելու տարբերակը

30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն ազատ գործակալի կարգավիճակում կարող է միանալ «Ռոմային», հաղորդում է Calciomercato-ն։ Նա կփոխարինի իտալացի Նիկոլո Ձանյոլոյին, որն առաջիկայում կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»։  

Իսկոն անցած ամռանն էր պայմանագիր կնքել իսպանական «Սեւիլիայի» հետ, սակայն դեկտեմբերին կողմերը դադարեցրին համագործակցությունը։

«Սեւիլիայում» անցկացրած 19 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իսկոն «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում