19:25  ,  4 փետրվարի, 2023

Արթուր Միրանյանը միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը:

Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում խփելով 25 գոլ: Նա «Ուրարտուից» հեռացել էր անցած տարվա հուլիսին եւ ակումբ չուներ։

««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր և պատասխանատու մարտահրավեր է ինձ համար, ինչի համար շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին:

Նպատակներս հստակ են. «Ալաշկերտում» արդյունավետ խաղ ցուցադրել և վերադառնալ Ազգային հավաքական»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Միրանյանը:

Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, որոնց կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։

Միրանյանը 8 խաղ է անցկացրել Հայաստանի Մ-21 հավաքականում, ևս 3 խաղ՝ ազգային թիմի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում