21:50  ,  3 փետրվարի, 2023

Տեն Հագ․ «Յունայթեդի» համար լավ նորություն է Վարանի հեռանալը հավաքականից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի պաշտպան Ռաֆայել Վարանի որոշումը Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ։

«Դա լավ նորություն է «Յունայթեդի» համար։ Վարանը նվաճել է ակումբային եւ հավաքականի մակարդակում բոլոր տիղտոսները։ Նրա նվաճումներն անհավանական են։

Շատ եմ հարգում Վարանին եւ ուրախ եմ, որ նա մտադիր է ամբողջ էներգիան ու փորձն ուղղել մեր թիմին։ Նա դեռ երկար տարիներ ունի պրոֆեսիոնալ կարիերայում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է AS-ը։

29-ամյա ֆուտբոլիստը 2021թ․ ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում