Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։ Թուրինի «Յուվենտուսը» կմրցի փոխչեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» հետ։ Մյուս զույգը կազմել են Ա Սերիայի հետնապահ «Կրեմոնեզեն» եւ «Ֆիորենտինան»։
Թիմերը կանցկացնեն երկուական հանդիպում։ Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 4-5-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 25-26-ին։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 24-ին։
Քառորդ եզրափակիչում «Ինտերը» հաղթել էր «Ատալանտային» (1:0), «Յուվենտուսը»՝ «Լացիոյին» (1:0), «Կրեմոնեզեն»՝ «Ռոմային» (2:1), «Ֆիորենտինան»՝ «Տորինոյին» (2:1)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի