12:50 3 փետրվարի, 2023Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։ Թուրինի «Յուվենտուսը» կմրցի փոխչեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» հետ։ Մյուս զույգը կազմել են Ա Սերիայի հետնապահ «Կրեմոնեզեն» եւ «Ֆիորենտինան»։
Թիմերը կանցկացնեն երկուական հանդիպում։ Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 4-5-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 25-26-ին։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 24-ին։
Քառորդ եզրափակիչում «Ինտերը» հաղթել էր «Ատալանտային» (1:0), «Յուվենտուսը»՝ «Լացիոյին» (1:0), «Կրեմոնեզեն»՝ «Ռոմային» (2:1), «Ֆիորենտինան»՝ «Տորինոյին» (2:1)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.