«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի 90 տոկոսը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի պետական բյուջեից, հաղորդում է The Athletic-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 200 միլիոն եվրո է։ «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ակումբն է։
Փետրվարի 5-ին Ռոնալդուն կդառնա 38 տարեկան։ Նա ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողն է։ Պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Ռոնալդուն «Ալ Նասրում» անցկացրել է երկու հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նա թիմի ավագն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի