20:12  ,  1 փետրվարի, 2023

«Չելսին» հունվարին ծախսել է 329,5 միլիոն եվրո

Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է 329,5 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբը հունվարին ավելի շատ ծախս է կատարել տրանսֆերային շուկայում, քան Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ակումբները միասին։

«Չելսիի» վերջին տրանսֆերը հունվարին ռեկորդային էր անգլիական ֆուտբոլի համար։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի համար «Չելսին» պորտուգալական «Բենֆիկային» վճարել է 121 միլիոն եվրո։

Երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» ձեռք է բերել 16 ֆուտբոլիստի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում