16:34  ,  26 հունվարի, 2023

AusOpen. Կանանց մենախաղի եզրափակիչի զույգը

Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Աշխարհի 5-րդ ռակետը մրցեց լեհ Մագդա Լինետի (աշխարհի 45-րդ ռակետ) հետ եւ հաղթեց 7:6 (7:1), 6:2 հաշվով։

Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակին, որը կիսաեզրափակիչում 7:6 (7:4), 6:3 հաշվով պարտության էր մատնել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկային։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով