Իտալիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Սալերնիտանային» եւ հաղթեց 2:0 հաշվով։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոյի եւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի գոլերը։
«Նապոլին» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սալերնիտանան» 16-րդն է՝ 18 միավոր։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Սալերնիտանա» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)
Ջովանի Դի Լորենցո, 45+3, Վիկտոր Օսիմեն, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում