02:58  ,  18 հունվարի, 2023

«Նապոլին» պարտվեց «Կրեմոնեզեին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նապոլին» տանը մրցեց «Կրեմոնեզեի» հետ եւ պարտություն կրեց հետխաղային 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կոնգոն ներկայացնող կիսապաշտպան Շառլ Պիկելը։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից մինչեւ ընդմիջում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ժուան Զեզուսն ու արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։  

87-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Կրեմոնեզեի» գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Կրեմոնեզեի» ֆուտբոլիստները՝ 5:4: 

«Կրեմոնեզեն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նապոլի» - «Կրեմոնեզե»՝ 2:2, 11մ` 4:5 (տեսանյութ)

Ժուան Ժեզուս, 33, Ջովանի Սիմեոնե, 36 - Շառլ Պիկել, 18, Ֆելիքս Աֆենա-Գյան, 87

Հեռացում՝ Լեոնարդո Սերնիկոլա («Կրեմոնեզե»), 100, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով