02:58 18 հունվարի, 2023Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նապոլին» տանը մրցեց «Կրեմոնեզեի» հետ եւ պարտություն կրեց հետխաղային 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կոնգոն ներկայացնող կիսապաշտպան Շառլ Պիկելը։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից մինչեւ ընդմիջում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ժուան Զեզուսն ու արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։
87-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Կրեմոնեզեի» գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Կրեմոնեզեի» ֆուտբոլիստները՝ 5:4:
«Կրեմոնեզեն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Նապոլի» - «Կրեմոնեզե»՝ 2:2, 11մ` 4:5 (տեսանյութ)
Ժուան Ժեզուս, 33, Ջովանի Սիմեոնե, 36 - Շառլ Պիկել, 18, Ֆելիքս Աֆենա-Գյան, 87
Հեռացում՝ Լեոնարդո Սերնիկոլա («Կրեմոնեզե»), 100, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.