11:47  ,  15 հունվարի, 2023

«Բարսելոնան» ֆուտբոլիստների փոխանակություն է առաջարկել «Ինտերին»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի ծառայություններով։ Կատալոնական ակումբը «Ինտերին» առաջարկել է Բրոզովիչին փոխանակել կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

26-ամյա Կեսիեն 2022թ․ ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բարսելոնային»՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Միլանն» էր։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմում Կեսիեն մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ։

30-ամյա Բրոզովիչը 2015 թվականից է խաղում «Ինտերում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English