22:22  ,  10 հունվարի, 2023

Ֆիլ Նեւիլը չի բացառել, որ Մեսին կտեղափոխվի «Ինտեր Մայամի»

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆիլ Նեւիլը խոսել է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին հնարավոր տեղափոխության մասին։

«Մենք ցանկանում ենք մեր ակումբում տեսնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, իսկ Մեսին թերեւս լավագույններից լավագույնն է։ Այդ իմաստով, մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել։

ՄԼՍ-ում աշխատավարձի առաստաղի խնդիրը բարդություն է։ Դա պահանջում է ժամանակ»,- Ֆիլ Նեւիլիսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում