10:10  ,  21 մարտի, 2012

Իլյա Կովալչուկի 400-րդ գոլը

«Նյու Ջերսիի» հարձակվող Իլյա Կովալչուկը խփել է 400-րդ տափօղակը Հոկեյի ազգային լիգայում անցկացրած խաղերում:

«Օտտավայի» հետ խաղում 37-րդ րոպեին Կովալչուկի միակ գոլը եղավ հաղթական «Նյու Ջերսիի» համար:

Կովալչուկը խաղից հետո հայտարարել է, որ 400-րդ տափօղակը մի մեծ տոն չէ, եւ ավելի հետաքրքիր կլինի, երբ խփի 500-րդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում