12:17  ,  8 հունվարի, 2023

ՊՍԺ-ի եւ Կամերունի թիմի նախկին խաղացողը մահացել է 40 տարեկանում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Կամերունի հավաքականի նախկին կիսապաշտպան Մոդեստ Մ’Բամին մահացել է 40 տարեկանում սրտի կաթվածի հետեւանքով, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ-ն ցավակցել է Մոդեստ Մ’Բամիի ընտանիքին։

Մոդեստ Մ’Բամին ՊՍԺ-ում հանդես է եկել 2003-2006 թվականներին՝ դառնալով Ֆրանսիայի կրկնակի գավաթակիր (2004, 2006)։ Կամերունի հավաքականում նա անցկացրել է 37 հանդիպում, խփել 3 գոլ։ 2000 թվականին Կամերունի թիմի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն։

Մոդեստ Մ’Բամին ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 35 տարեկանում եւ պատանեկան թիմերի մարզիչ էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English