17:17  ,  27 դեկտեմբերի, 2022

Արգենտինայի հավաքականը կերկարաձգի պայմանագիրը Սկալոնիի հետ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը կերկարաձգի համագործակցությունը գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ։ Այդ մասին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան։

«Սկալոնին Արգենտինայի հավաքականի մարզիչն է։ Երկուսս էլ մեր խոսքի տերն ենք։ Մենք բանավոր պայմանավորվել ենք։ Նա մեկնել էր Իսպանիայի իր երեխաներից մեկի անձնագրի հարցով։ Երբ վերադառնա, մենք կխոսենք»,- Տապիայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

44-ամյա Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2018-ին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Ամերիկայի գավաթակիր եւ աշխարհի չեմպիոն։ Սկալոնիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English