14:49  ,  26 դեկտեմբերի, 2022

Եղիշե Մելիքյանը՝ 2022թ․ Հայաստանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է  2022թ․ Հայաստանի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 94 միավոր:

Երկրորդ տեղում 57 միավորով Վահե Գևորգյանն է, որի գլխավորությամբ «Նորավանքը» նվաճեց 2022 թ. Հայաստանի գավաթը:

31 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով