Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագրերը Մարկուս Ռեշֆորդի, Դիոգու Դալոյի, Ֆրեդի եւ Լյուկ Շոու հետ։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Պայմանագրերը երկարաձգվել են մինչեւ 2024թ․ հունիս։
«Այո, ես կարող եմ հաստատել, որ այդ չորս ֆուտբոլիստների հետ համագործակցությունը երկարաձգվել է եւս մեկ տարով։ Մենք երջանիկ ենք, քանի որ թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ, եւ այդ խաղացողները հսկայական ներդրում ունեն»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։
Անգլիայի առաջնությունում հանջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի դեկտեմբերի 27-ին՝ 17-րդ տուրի խաղում հյուրընկալելով «Նոթինգեմ Ֆորեսթին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի