12:09 24 դեկտեմբերի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագրերը Մարկուս Ռեշֆորդի, Դիոգու Դալոյի, Ֆրեդի եւ Լյուկ Շոու հետ։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Պայմանագրերը երկարաձգվել են մինչեւ 2024թ․ հունիս։
«Այո, ես կարող եմ հաստատել, որ այդ չորս ֆուտբոլիստների հետ համագործակցությունը երկարաձգվել է եւս մեկ տարով։ Մենք երջանիկ ենք, քանի որ թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ, եւ այդ խաղացողները հսկայական ներդրում ունեն»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։
Անգլիայի առաջնությունում հանջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի դեկտեմբերի 27-ին՝ 17-րդ տուրի խաղում հյուրընկալելով «Նոթինգեմ Ֆորեսթին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.