00:16  ,  20 դեկտեմբերի, 2022

Հայաստանի 10 լավագույն մարզիկների թեկնածուները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը կատարելու են Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ամոյան Մալխաս - հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Աղանյան Արա - ծանրամարտ

Անդրեասյան Արման - ազատ ոճի ըմբշամարտ

Բազեյան Արթուր - բռնցքամարտ

Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ

Գասպարյան Սամվել - ծանրամարտ

Գրիգորյան Արուսյակ - հրաձգություն

Գրիգորյան Դավիթ - սամբո

Գրիգորյան Վարսիկ - սամբո

Դավթյան Արթուր - սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ - ծանրամարտ

Խանջյան Արսեն - սամբո

Խաչատրյան Գոռ - հրաձգություն

Հարությունյան Արսեն - ազատ ոճի ըմբշամարտ

Հարությունյան Գոհար - հրաձգություն

Հարությունյան Ռաֆիկ - ծանրամարտ

Հովհաննիսյան Դավիթ - ծանրամարտ

Հովհաննիսյան Ռաֆայել - բռնցքամարտ

Հովսեփյան Անի - բռնցքամարտ

Մանուկյան Մաքսիմ - սամբո

Մարգարյան Հովհաննես - հրաձգություն

Մերդինյան Հարություն - սպորտային մարմնամարզություն

Մկրտչյան Լիլիթ - հրաձգություն

Սարգսյան Գաբրիել - շախմատ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում