15:32  ,  19 դեկտեմբերի, 2022

Մբապե․ Մենք դեռ կվերադառնանք (ֆոտո)

Աշխարհի առաջնության եզրափակիչում հեթ-տրիկի հեղինակ դարձած 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն թվիթերյան գրառումով նախանշել է վերադարձը աշխարհի առաջնություն։

«Մենք դեռ կվերադառնանք»,- գրել է Մբապեն՝ ավելացնելով Ֆրանսիայի դրոշ ու աղոթողի ձեռքեր։

Աշխարհի առաջնության 7 խաղում Մբապեն խփեց 8 գոլ, կատարեց 2 գոլային փոխանցում եւ արժանացավ մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։

Ֆրանսիան երկրորդ անգամ անընդմեջ խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում 2018թ․ չեմպիոնությունից հետո։

Ֆրանսիան արգենտինացիներին պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով  (2:2, 1:1, 11մ` 2։4)։

Հաջորդ առաջնությունը 2026-ին կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով