03:30  ,  19 դեկտեմբերի, 2022

Արգենտինայի չեմպիոնական պարն ու երգը հանդերձարանում եւ լռության րոպեն Մբապեի համար (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականը աշխարհի չեմպիոնի տիտղոսը հանդերձարանում նշել է ավանդական պարով։

Սակայն թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ընթացքում սադրանքի է դիմել՝ առաջարկելով լռության րոպեով հարգել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ապարդյուն ջանքերը տիտղոսի համար պայքարում։

Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Նա 8 գոլով արժանացավ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։

Այս տարի Մբապեն հայտարարել էր, որ Արգենտինան Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարում ուժեղ մրցակիցներ քիչ ունի։ Այն ժամանակ Էմիլիանո Մարտինեսը պատասխանել էր, թե Մբապեն լավ չի հասկանում ֆուտբոլ։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինամ Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով