03:30 19 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականը աշխարհի չեմպիոնի տիտղոսը հանդերձարանում նշել է ավանդական պարով։
Սակայն թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ընթացքում սադրանքի է դիմել՝ առաջարկելով լռության րոպեով հարգել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ապարդյուն ջանքերը տիտղոսի համար պայքարում։
Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Նա 8 գոլով արժանացավ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։
Այս տարի Մբապեն հայտարարել էր, որ Արգենտինան Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարում ուժեղ մրցակիցներ քիչ ունի։ Այն ժամանակ Էմիլիանո Մարտինեսը պատասխանել էր, թե Մբապեն լավ չի հասկանում ֆուտբոլ։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինամ Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.