23:13  ,  18 դեկտեմբերի, 2022

Կիլիան Մբապեի անհավանական ռեկորդը

Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին (8 գոլ) արժանացած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անհավանական ռեկորդ է սահմանել՝ 23 տարեկանում դառնալով աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ։ Երկու անընդմեջ եզրափակիչի մասնակցած Մբապեն խփել է 4 գոլ։

Նա գերազանցեց անգլիացի Ջեֆ Հյորսթի, ֆրանսիացի Զինեդին Զիդանի, բրազիլացիներ Վավայի եւ Պելեի ցուցանիշը՝ 3-ական գոլ։

Արգենտինայի դեմ եզրափակիչում Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ էլ նա խփել է 2018թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում։ Չորս տարի առաջ Ֆրանսիան դարձել էր չեմպիոն։

Մբապեն մինչեւ 24 տարեկան դառնալը աշխարհի առաջնություններում 10 եւ ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է։  Նա 12 գոլ է խփել։

Հիշեցնեք, որ եզրափակիչում Արգենտինան ֆրանսիացիներին հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով