23:13 18 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին (8 գոլ) արժանացած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անհավանական ռեկորդ է սահմանել՝ 23 տարեկանում դառնալով աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ։ Երկու անընդմեջ եզրափակիչի մասնակցած Մբապեն խփել է 4 գոլ։
Նա գերազանցեց անգլիացի Ջեֆ Հյորսթի, ֆրանսիացի Զինեդին Զիդանի, բրազիլացիներ Վավայի եւ Պելեի ցուցանիշը՝ 3-ական գոլ։
Արգենտինայի դեմ եզրափակիչում Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ էլ նա խփել է 2018թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում։ Չորս տարի առաջ Ֆրանսիան դարձել էր չեմպիոն։
Մբապեն մինչեւ 24 տարեկան դառնալը աշխարհի առաջնություններում 10 եւ ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է։ Նա 12 գոլ է խփել։
1 (it's going too fast )!@KMbappe is the first player to score at least 10 goals before his 24 birthday!
— French Team (@FrenchTeam) December 18, 2022
All in just 14 games pic.twitter.com/i5LvxtHLDF
Հիշեցնեք, որ եզրափակիչում Արգենտինան ֆրանսիացիներին հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:2։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.