20:11  ,  18 դեկտեմբերի, 2022

Մեսիի ռեկորդը

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչում խփած գոլի շնորհիվ դարձավ առաջինը պատմության մեջ, որը աշխարհի մեկ առաջնությունում գոլ է խփում խմբային փուլում եւ փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։

Մեսին 6 գոլով գլխավորում է այս առաջնության ռմբարկուների ցուցակը։ 5 գոլով երկրորդն է Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

Ընթացիկ առաջնությունում նա խփեց 6-րդ գոլը եւ առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեից, որը 5 գոլ է խփել։

Եզրափակիչում ընթանում է երկրորդ խաղակեսը, Արգենտինան հաղթում է 2:0 հաշվով Մեսիի եւ Անխել Դի Մարիայի գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով