20:11 18 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչում խփած գոլի շնորհիվ դարձավ առաջինը պատմության մեջ, որը աշխարհի մեկ առաջնությունում գոլ է խփում խմբային փուլում եւ փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։
Մեսին 6 գոլով գլխավորում է այս առաջնության ռմբարկուների ցուցակը։ 5 գոլով երկրորդն է Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։
Ընթացիկ առաջնությունում նա խփեց 6-րդ գոլը եւ առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեից, որը 5 գոլ է խփել։
Եզրափակիչում ընթանում է երկրորդ խաղակեսը, Արգենտինան հաղթում է 2:0 հաշվով Մեսիի եւ Անխել Դի Մարիայի գոլերի շնորհիվ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.