20:04  ,  18 դեկտեմբերի, 2022

Մեսին հավասարվեց Պելեին

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հավասարվեց աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեին աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով։

Ֆրանսիայի թիմի դեմ եզրափակիչում խփած գոլը 12-րդն էր Մեսիի համար աշխարհի առաջնություններում։ Առաջին խաղակեսից հետո Արգենտինան Ֆրանսիային հաղթում է 2:0 հաշվով։

Ընթացիկ առաջնությունում նա խփեց 6-րդ գոլը եւ առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեից, որը 5 գոլ է խփել։

Մեսին 26-րդ հանդիպումն է անցկացնում աշխարհի առաջնություններում։ Նա գերազանցեց գերմանացի Լոտար Մատեուսի ռեկորդը՝ 25 խաղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով