20:04 18 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հավասարվեց աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեին աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով։
Ֆրանսիայի թիմի դեմ եզրափակիչում խփած գոլը 12-րդն էր Մեսիի համար աշխարհի առաջնություններում։ Առաջին խաղակեսից հետո Արգենտինան Ֆրանսիային հաղթում է 2:0 հաշվով։
Ընթացիկ առաջնությունում նա խփեց 6-րդ գոլը եւ առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեից, որը 5 գոլ է խփել։
Մեսին 26-րդ հանդիպումն է անցկացնում աշխարհի առաջնություններում։ Նա գերազանցեց գերմանացի Լոտար Մատեուսի ռեկորդը՝ 25 խաղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.