00:31  ,  18 դեկտեմբերի, 2022

Ժիրուի մասնակցությունը ԱԱ-ի եզրափակիչին վտանգված է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուի մասնակցությունն աշխարհի առաջնության եզրափակիչին հարցականի տակ է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

36-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի եւ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կարող է մնալ պահեստայինների թվում։

Այսօրվա երեկոյան մարզմանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Ժիրուի փոխարեն մեկնարկային կազմում փորձարկել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամի տարբերակը։

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով