00:31 18 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուի մասնակցությունն աշխարհի առաջնության եզրափակիչին հարցականի տակ է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
36-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի եւ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կարող է մնալ պահեստայինների թվում։
Այսօրվա երեկոյան մարզմանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Ժիրուի փոխարեն մեկնարկային կազմում փորձարկել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամի տարբերակը։
Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.