Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ Five Thirty Eight ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է չեմպիոնին՝ նախապատվությունը տալով Արգենտինայի հավաքականին։
Տոկոսային արտահայտությամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 53 տոկոս, Ֆրանսիայի հավաքականինը՝ 47 տոկոս։
Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Քառորդ եզրափակիչից առաջ Five Thirty Eight-ը կանխատեսել էր նաեւ Խորվաթիա - Բրազիլիա, Նիդեռլանդեր - Արգենտինա, Մարոկկո - Պորտուգալիա եւ Անգլիա - Ֆրանսիա դիմակայությունների արդյունքները, սակայն ճիշտ էր նշել միայն Արգենտինայի հաղթանակը։
Կիսաեզրափակիչից առաջ Five Thirty Eight-ի արած կանխատեսումն իրականացել է։
Արգենտինա՝ 37 տոկոս
Ֆրանսիա՝ 35 տոկոս
Խորվաթիա՝ 16 տոկոս
Մարոկկո՝ 12 տոկոս
Արգենտինան Խորվաթիային հաղթել է 3:0 հաշվով, Ֆրանսիան՝ Մարոկկոյին 2:0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի