00:46 16 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ Five Thirty Eight ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է չեմպիոնին՝ նախապատվությունը տալով Արգենտինայի հավաքականին։
Տոկոսային արտահայտությամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 53 տոկոս, Ֆրանսիայի հավաքականինը՝ 47 տոկոս։
Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Քառորդ եզրափակիչից առաջ Five Thirty Eight-ը կանխատեսել էր նաեւ Խորվաթիա - Բրազիլիա, Նիդեռլանդեր - Արգենտինա, Մարոկկո - Պորտուգալիա եւ Անգլիա - Ֆրանսիա դիմակայությունների արդյունքները, սակայն ճիշտ էր նշել միայն Արգենտինայի հաղթանակը։
Կիսաեզրափակիչից առաջ Five Thirty Eight-ի արած կանխատեսումն իրականացել է։
Արգենտինա՝ 37 տոկոս
Ֆրանսիա՝ 35 տոկոս
Խորվաթիա՝ 16 տոկոս
Մարոկկո՝ 12 տոկոս
Արգենտինան Խորվաթիային հաղթել է 3:0 հաշվով, Ֆրանսիան՝ Մարոկկոյին 2:0 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.