22:15  ,  15 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիան եզրափակիչում կխաղա ԱԱ-2018-ի չեմպիոնական համազգեստով

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը որոշել է Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալ նույն համազգեստով, որով 2018-ին Ռուսաստանում նվաճել էր տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Խորվաթիայի հավաքականին, հաղորդում է Get French Football News-ը։

Ընթացիկ առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը հանդես էր գալիս պետական դրոշի գույներով․ մուգ կապույտ խաղաշապիկ, սպիտակ կիսավարտիք, կարմիր գուլպաներ։

Եզրափակիչում Ֆրանսիան կխաղա ամբողջովին կապույտ համազգեստով, ինչպես չորս տարի առաջ եզրափակիչում։ Արգենտինան կլինի ավանդական սպիտակ-երկնագույն խաղաշապիկով, սպիտակ կիսավարտիքով եւ սպիտակ-երկնագույն գուլպաներով։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով