22:15 15 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը որոշել է Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալ նույն համազգեստով, որով 2018-ին Ռուսաստանում նվաճել էր տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Խորվաթիայի հավաքականին, հաղորդում է Get French Football News-ը։
Ընթացիկ առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը հանդես էր գալիս պետական դրոշի գույներով․ մուգ կապույտ խաղաշապիկ, սպիտակ կիսավարտիք, կարմիր գուլպաներ։
Եզրափակիչում Ֆրանսիան կխաղա ամբողջովին կապույտ համազգեստով, ինչպես չորս տարի առաջ եզրափակիչում։ Արգենտինան կլինի ավանդական սպիտակ-երկնագույն խաղաշապիկով, սպիտակ կիսավարտիքով եւ սպիտակ-երկնագույն գուլպաներով։
Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.