Աշխարհի առաջնության եզրափակիչում ամենաներկայացվածը կլինի իսպանական Լա Լիգան։ Արգենտինայի եւ Ֆրանսիայի հավաքականներից Իսպանիայի առաջնությունում հանդես է գալիս 15 ֆուտբոլիստ։ Եզրափակիչում ներկայացվածությամբ երկրորդն Անգլիայի Պրեմիեր լիգան է՝ 9 ֆուտբոլիստ։
Հաջորդ տեղերում են Ֆրանսիայի առաջնությունը (8 խաղացող), Գերմանիայի առաջնությունը՝ (7 խաղացող) եւ Իտալիայի առաջնությունը (6 խաղացող)։
Ակումբներից ամենաներկայացվածը Մադրիդի «Աթլետիկոն» է՝ 4 (Գրիզման, Դե Պաուլ, Մոլինա, Կոռեա)։
Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի