ԱԱ-2022․ Եզրափակիչում ամենաներկայացվածը կլինի Լա Լիգան

15:34   15 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության եզրափակիչում ամենաներկայացվածը կլինի իսպանական Լա Լիգան։ Արգենտինայի եւ Ֆրանսիայի հավաքականներից Իսպանիայի առաջնությունում հանդես է գալիս 15 ֆուտբոլիստ։ Եզրափակիչում ներկայացվածությամբ երկրորդն Անգլիայի Պրեմիեր լիգան է՝ 9 ֆուտբոլիստ։

Հաջորդ տեղերում են Ֆրանսիայի առաջնությունը (8 խաղացող), Գերմանիայի առաջնությունը՝ (7 խաղացող) եւ Իտալիայի առաջնությունը (6 խաղացող)։

Ակումբներից ամենաներկայացվածը Մադրիդի «Աթլետիկոն» է՝ 4  (Գրիզման, Դե Պաուլ, Մոլինա, Կոռեա)։

Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.