12:56  ,  15 դեկտեմբերի, 2022

Դեշամը կրկնեց Սկոլարիի ցուցանիշը ԱԱ-ներում

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կրկնեց Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի ցուցանիշը աշխարհի առաջնություններում։

Կիսաեզրափակիչում Մարոկկոյի թիմին 2:0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ Դեշամը աշխարհի առաջնություններում հաղթանակների քանակը հասցրեց 14-ի։ Ֆրանսիայի հավաքականը նրա ղեկավարությամբ ԱԱ-ներում անցկացրել է 18 հանդիպում։ Մնացած 4 խաղում Ֆրանսիան կրել է 2 պարտություն, 2 անգամ էլ բավարարվել ոչ ոքի արդյունքով։

Սկոլարիի ղեկավարած թիմերը աշխարհի առաջնություններում 21 խաղում են տարել 14 հաղթանակ։

Այս ցուցանիշով աշխարհի առաջնությունների ռեկորդակիրը գերմանացի Հելմուտ Շյոնն է՝ (16 հաղթանակ 25 խաղում)։

Դեշամը նաեւ չորրորդ մարզիչն է, որի ղեկավարած թիմը երկու առաջնությունում անընդմեջ հասնում է աշխարհի առաջնության եզրափակիչ։

Դիդիե Դեշամ, (2018, 2022)

Վիտորիո Պոցո, Իտալիա (1934, 1938)

Կառլոս Բիլարդո, Արգենտինա (1986, 1990)

Ֆրանց Բեկենբաուեր (1986, 1990)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով