Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա - Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեսին 10-րդ անգամ ճանաչվեց աշխարհի առաջնության հանդիպման լավագույն խաղացող։ Դա ռեկորդ է։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստը խորվաթների դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Դուբլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Արգենտինան հաղթել է 3:0 հաշվով եւ 6-րդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի