02:40 14 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա - Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեսին 10-րդ անգամ ճանաչվեց աշխարհի առաջնության հանդիպման լավագույն խաղացող։ Դա ռեկորդ է։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստը խորվաթների դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Դուբլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Արգենտինան հաղթել է 3:0 հաշվով եւ 6-րդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.