20:42  ,  13 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Սուպերհամակարգիչի կանխատեսումը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մեկնարկից առաջ Five Thirty Eight ընկերության սուպերհամակարգիչը հերթական կանխատեսումն է արել տոկոսային հավանականությամբ՝ գնահատելով չորս թիմերի հնարավորությունները աշխարհի գավաթի համար պայքարում։

Արգենտինա՝ 37 տոկոս

Ֆրանսիա՝ 35 տոկոս

Խորվաթիա՝ 16 տոկոս

Մարոկկո՝ 12 տոկոս

Քառորդ եզրափակիչից առաջ Five Thirty Eight-ը կանխատեսել էր նաեւ Խորվաթիա - Բրազիլիա, Նիդեռլանդեր - Արգենտինա, Մարոկկո - Պորտուգալիա եւ Անգլիա - Ֆրանսիա դիմակայությունների արդյունքները, սակայն ճիշտ էր նշել միայն Արգենտինայի հաղթանակը։

Կիսաեզրափակիչի առաջին խաղը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։ Կմրցեն Արգենինան ու Խորվաթիան։ Դեկտեմբերի 14-ին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիան ու Մարոկկոն։ Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով