20:42 13 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մեկնարկից առաջ Five Thirty Eight ընկերության սուպերհամակարգիչը հերթական կանխատեսումն է արել տոկոսային հավանականությամբ՝ գնահատելով չորս թիմերի հնարավորությունները աշխարհի գավաթի համար պայքարում։
Արգենտինա՝ 37 տոկոս
Ֆրանսիա՝ 35 տոկոս
Խորվաթիա՝ 16 տոկոս
Մարոկկո՝ 12 տոկոս
Քառորդ եզրափակիչից առաջ Five Thirty Eight-ը կանխատեսել էր նաեւ Խորվաթիա - Բրազիլիա, Նիդեռլանդեր - Արգենտինա, Մարոկկո - Պորտուգալիա եւ Անգլիա - Ֆրանսիա դիմակայությունների արդյունքները, սակայն ճիշտ էր նշել միայն Արգենտինայի հաղթանակը։
Կիսաեզրափակիչի առաջին խաղը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։ Կմրցեն Արգենինան ու Խորվաթիան։ Դեկտեմբերի 14-ին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիան ու Մարոկկոն։ Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.