22:24  ,  12 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Ֆրանսիա - Մարոկկո հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել մեքսիկացի Սեսար Ռամոսը։ Նրան կօգնեն մեքսիկացիներ Ալբերտո Մորինն ու Միգել Էրնանդեսը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

VAR-ի մրցավարն է կանադացի Դրյու Ֆիշերը, օգնականը կոլումբացի Նիկոլաս Գալյոն է։

Սեսար Ռամոսն այս առաջնությունում սպասարկել է խմբային փուլի Դանիա - Թունիս (0:0) եւ Բելգիա - Մարոկկո (0:2), 1/8 եզրափակիչի Պորտուգալիա - Շվեյցարիա (6:1) խաղը։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով