22:24 12 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել մեքսիկացի Սեսար Ռամոսը։ Նրան կօգնեն մեքսիկացիներ Ալբերտո Մորինն ու Միգել Էրնանդեսը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։
VAR-ի մրցավարն է կանադացի Դրյու Ֆիշերը, օգնականը կոլումբացի Նիկոլաս Գալյոն է։
Սեսար Ռամոսն այս առաջնությունում սպասարկել է խմբային փուլի Դանիա - Թունիս (0:0) եւ Բելգիա - Մարոկկո (0:2), 1/8 եզրափակիչի Պորտուգալիա - Շվեյցարիա (6:1) խաղը։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.