Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Դեոտշանկյուլ Ուպամեկանոն եւ Օրելիեն Տչուամենին բաց են թողել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի այսօրվա մարզումը, հաղորդում է RMC Sport-ը։
Տչուամենին սրունքի թեթեւ վնասվածք ունի։ Ուպամեկանոն մրսածություն եւ կոկորդի ցավ է ունեցել։ Ֆրանսիայի թիմի մարզչական շտաբում վստահ են, որ նրանք կկարողանան մասնակցել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի