21:30 12 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Դեոտշանկյուլ Ուպամեկանոն եւ Օրելիեն Տչուամենին բաց են թողել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի այսօրվա մարզումը, հաղորդում է RMC Sport-ը։
Տչուամենին սրունքի թեթեւ վնասվածք ունի։ Ուպամեկանոն մրսածություն եւ կոկորդի ցավ է ունեցել։ Ֆրանսիայի թիմի մարզչական շտաբում վստահ են, որ նրանք կկարողանան մասնակցել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.